Դետրալեքս 1000՝ երակների վարիկոզ հիվանդության հետ կապված ախտանիշների՝ ոտքերի ցավի, ծանրության և հոգնածության զգացողության դեպքում:

Քրոնիկ երակային հիվանդության ախտանիշների բուժման համար նախատեսված թիվ 1 խորհուրդ տրվող դեղը, որը բաց է թողնվում առանց դեղատոմսի: 1

Ի՞նչպես է ազդում Դետրալեքս 1000-ը:

wave icon

Դետրալեքս 1000-ը բարելավում է ստորին վերջույթների երակները՝ ամրացնելով երակների պատերն, ինչի շնորհիվ դանդաղեցնում է քրոնիկ երակային հիվանդության զարգացումը։

Դետրալեքս 1000-ն ունի կրկնակի ազդեցություն՝ հակաբորբոքային, ինչի շնորհիվ նվազում են ոտքերի ցավն ու այտուցվածությունը և կարգավորում է մազանոթների թափանցելիությունը, բարձրացնում դրանց դիմադրողականությունը: 2

Դետրալեքս 1000-ի հակաբորբոքային ազդեցությունը մազանոթների վրա:

Վերացրեք ոտքերի ցավը հենց երակների ներսից:

wave icon

Դետրալեքս 1000-ը կլինիկորեն ապացուցված արդյունավետ դեղ է, որի հումքը ստացվում է յուրահատուկ չհասունացած նարինջներից: Դետրալեքս 1000-ի հումքի յուրահատուկ մշակումն ապահովում է դեղի արագ ներծծումը: 2

Ազդող նյութերի արագ ներծծումն ապահովում է դեղի ազդեցությունը հենց երակների ներսում՝ բարելավելով երակների կծկողականությունը, ինչի շնորհիվ նվազեցնում է ոտքերի ցավը, ծանրության զգացողությունն ու դանդաղեցնում է քրոնիկ երակային հիվանդության զարգացումը։ 2

Դետրալեքս 1000-ի արդյունավետությունն ընդունելուց 8 շաբաթ անց

4 շաբաթ 4

8 շաբաթ 4

Ցավ

50%

63%

Ծանրության զգացողություն

50%

65%

Այտուցվածության զգացողություն

50%

72%

Ախտանիշների նվազում

wave icon

Քրոնիկ երակային հիվանդության ախտանիշների բուժման համար նախատեսված թիվ 1 խորհուրդ տրվող դեղը, որը բաց է թողնվում առանց դեղատոմսի։ 1

Բազմաթիվ կլինիկական հետազոտություններ ապացուցում են, որ Դետրալեքս 1000-ն առնվազն 50%-ով նվազեցնում է ոտքերում ցավի, ծանրության, հոգնածության և այտուցվածության զգացողությունը բուժման հենց առաջին ամսից, և այս գանգատները շարունակում են նվազել Դետրալեքս 1000-ի կիրառմանը համընթաց:

Դետրալեքս 1000 դեղն ունի հակացուցումներ, այն օգտագործելուց առաջ, նպատակահարմար է խորհրդակցել Ձեր բուժող բժշկի հետ:

Բուսական հումքից, գիտականորեն պատրաստված:

wave icon

Դետրալեքս 1000-ի ակտիվ բաղադրատարրն է ֆլավոնոիդային միկրոնիզացված մաքրված ֆրակցիան (MPFF) 1000 մգ, այդ թվում՝ դիոսմին 90% (900 մգ), ֆլավոնոիդներ՝ հեսպերիդինի ձևով 10% (100 մգ):

Դետրալեքս 1000-ի ֆլավոնոիդները ստացվում են յուրահատուկ չհասունացած նարինջներից, որոնք հարուստ են բնական բուսական նյութերով:
Այս նյութերի մասնիկները մաքրվում են, զտվում են և միկրոնիզացվում են մինչև ի 2 μm-ից փոքր չափերի։ Այս չափազանց փոքր մասնիկները 2 անգամ ավելի արագ են ներծծվում և ապահովում Դետրալեքս 1000-ի բարձր արդյունվետությունը քրոնիկ երակային հիվանդության և թութքի սրացումների բուժման համար։ 6

Ֆլավոնիդային միկրոնիզացված մաքրված ֆրակցիա

Անվտանգության վերաբերյալ տեղեկատվություն:

Դետրալեքս 1000-ի անվտանգության վերաբերյալ տեղեկատվություն:

Դետրալեքս 1000: ֆլավոնոիդային միկրոնիզացված մաքրված ֆրակցիա – 1000 մգ, այդ թվում՝ դիոսմին – 90% (900 մգ), ֆլավոնոիդներ՝ հեսպերիդինի ձևով - 10% (100 մգ): Կիրառման ցուցումներ: Դետրալեքսը ցուցված է երակային և ավշային անբավարարությամբ պայմանավորված ախտանիշների (ցավ և ծանրություն ոտքերում, ոտքերի հոգնածություն և գիշերային ջղակծկումներ), թութքի սուր նոպայով պայմանավորված ֆուկցիոնալ ախտանիշների։*Կիրառման ցուցումներ, եղանակներ և դեղաչափեր: Մեծահասակների համար թույլատրելի օրական դեղաչափը 1 դեղահատն է, որը նախընտրելի է ընդունել առավոտյան՝ ուտելու ընթացքում: Թութքի նոպայի դեպքում՝ դեղաչափը կարող է հասնել մինչև 1 դեղահատ 3 անգամ օրական։ Հակացուցումներ: Դետրալեքսը հակացուցված է ակտիվ բաղադրատարրի և/կամ օժանդակ նյութերից որևէ մեկի նկատմամբ գերզգայնություն ունեցող պացիենտներին: *Կիրառման հատուկ հրահանգներ և նախազգուշացումներ: Թութքի սրացման ժամանակ Դետրալեքսի նշանակումը չի փոխարինում ուղիղաղիքային խանգարուﬓերի հատուկ բուժմանը։ Եթե ախտանիշներն արագ չեն անհետանում, ապա անհրաժեշտ է իրականացնել պրոկտոլոգիական հետազոտություն և վերանայել բուժումը: Փոխազդեցությունն այլ դեղաﬕջոցների հետ՝ չի արձանագրվել։ Կիրառումը հղիության և կրծքով կերակրելու շրջանում ցանկալի չէ Դետրալեքս դեղը օգտագործել *Կողմնակի ազդեցություններ: Հաճախակի թեթև (ոչ ծանր) կողմնակի ազդեցություններ փորլուծություն, մարսողության խանգարումներ, սրտխառնոց, փսխում: Ոչ հաճախ՝ կոլիտներ։ Հազվադեպ՝ գլխապտույտ, գլխացավ, ընդհանուր թուլություն ցանավորում, քոր, եղնջացան։ Անհայտ հաճախականությամբ՝ որովայնային ցավ, դեմքի, լեզվի, կոպերի անգիոայտուց: Կվինկեի այտուցի եզակի դեպքեր: *Դեղաբանական հատկություններ: Դետրալեքսը ազդում է երակային արյան վերադարձն ապահովող համակարգի վրա, նվազեցնում է երակների լայնացումն ու արյան կանգը, կարգավորում է մազանոթների թափանցելիությունը, բարձրացնում է դրանց դիմադրողականությունը:

Լես Լաբորատոիրես Սերվիե, Ֆրանսիա, 92284 Սուրեն սեդեքս, Կարնո փ, շ․ 50
Les Laboratoires Servier 50, rue Carnot 92284 Suresnes cedex France Լրացուցիչ տեղեկատվության համար ծանոթանալ դեղի ընդհանուր բնութագրին։

Հղումներ

  1. IQVIA Daflon sales data MAT Q2 2021
  2. Adapted from Nicolaides A, Kakkos S, Baekgaard N, et al. Management of chronic venous disorders of the lower limbs. Guidelines according to scientific evidence. Part I. Int Angiol. 2018;37(3):181-254.1
  3. Garner RC, Garner JV, Gregory S, Whattam M, Calam A, Leong D. Comparison of the absorption of micronized (Daflon 500 mg) and nonmicronized 14C-diosmin tablets after oral administration to healthy volunteers by accelerator mass spectrometry and liquid scintillation counting. J Pharm Sci. 2002;91:32-40.
  4. Gilly R, Pillion G, Frileux C. Evaluation of a new venoactive micronized flavonoid fraction (S 5682) in symptomatic disturbances of the venolymphatic circulation of the lower limb: a double-blind, placebo-controlled study. Phlebology. 1994;9:67-70.
  5. Pascarella L, Lulic D, Penn AH, et al. Mechanisms in experimental venous valve failure and their modification by Daflon 500 mg. Eur J Vasc Endovasc Surg. 2008;35(1):102-110.
  6. Summary of Product Characteristics Daflon

2024